Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ պետը պետք է լսի Սարգսյանի, Աբրահամյանի, Խաչատրյանի հեռախոսազանգերը»

Քաղաքականություն
raf

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են միանալու ՀԱԿ-ի երթին ու միասին հասնեն ԿԸՀ: Նա նաեւ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի կեղծիքներին, գալ միանալ իրենց: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ոչ թե իր եւ Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսազանգերը պիտի լսի, այլ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի, որոնք պետական հեղաշրջման փորձ են ցանկացել անել: Ազատության հրապարակում են նաեւ Զարուհի Փոստաջյանը, Արմեն Մարտիրոսյանը: Տարածքը հսկում են մեծաթիվ ոստիկաններ: