Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 14-ին` ԱԺ արտահերթ նիստ

Քաղաքականություն
galust-sahakyan

ԱԺ այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Սարիբեկյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Հնչեցին ծափեր, մինչդեռ պատգամավորը դահլիճում չէր: Այնուհետեւ, Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Կառավարության որոշմամբ` դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին կանցկացվի ԱԺ արտահերթ նիստ: Ի դեպ, այդ մասին Գալուստ Սահակյանին դահլիճից հուշում էին հենց նիստի սկսվելու պահից: ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: