Տիգրան Ուրիխանյանը կկանգնի հանրության առջեւ (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դրսեւորում է հավակնություն կանգնելու հանրության առջեւ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նրա համար ապացուցվեց մեկ պարզ բան, շուրջ 1 մլն, եթե ոչ ավել քաղաքացիներ, արտահայտեցին իրենց «Ոչ»-ը՝ մասնակցելով եւ քվեարկելով, արտահայտեցին չմասնակցելով եւ չքվեարկելով, արտահայտեցին մասնակցելով քվեարկելով՝ այնուհետեւ կորցնելով իրենց ձայները; «Սա էլ նշանակում է, որ ճիշտ այդ թվով մարդիկ դժգոհ են առկա վիճակից, դժգոհ են անարդյունավետ կառավարումից, դժգոհ են այն մարդկանցից, ովքեր իրականացնում են երկրում, այդ անարդյունավետ կառավարումը»,- ասաց նա: ԱԺ պատգամավորի խոսքերով՝ կորսված ձայների, չմոբիլիզացված ուժի արդյունքը նա է, որ չկա անհրաժեշտ ռեսուրս, համարժեք ուժ դիմագրավելու այն ուժին, որը մեքենայությունների արդյունքում ապահովվեց այն արդյունքում ապահովվեց այն արդյունքները, որոնք արձանագրվեցին: Մանրամասները՝ տեսանյութում