Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյանը սկսում է գոհ մնալ ընդդիմության ելույթներից (տեսանյութ)

Քաղաքականություն
jMxXh_7ZPOE

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկմանը հայտարարեց, որ սկսում է գոհ մնալ ընդդիմության ելույթներից, քանի որ իրատեսական մոտեցումներ է տեսնում՝ նկատելով դրականն ու քննադատելով բացասականը: Այնուամենայնիվ, նա չշրջանցեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը՝ իր խոսքն այսպես սկսելով. «Կարծես առաջին հռետորն էր, կարծեմ կին էր... Ի՞նչ ելույթ էր դա, բացարձակապես շեղում էր բուն թեմայից: Ես խնդրում եմ ԱԺ ղեկավարությանը՝ եւս մեկ անգամ ֆիքսել՝ որ խմբակցությունում քանի անդամ կա»: Անցնելով պետական բյուջեի նախագծի քննարկմանը՝ պարոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխանությունները չեն թաքցրել՝ 2016թ. բյուջեն համեստ է լինելու. «Դա գլոբալ, տարածաշրջանային խնդիր է, որին մենք պետք է ըմբռնումով մոտենանք: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, որ բավականին իրատեսական բյուջե է ներկայացրել ու ցուցաբերել է քաղաքական կամք: Ունենք այս ու պետք չէ ժողովրդին մոլորության մեջ գցել»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն՝ որպես միասնական ուժ, կանգնելու է կառավարության կողքին՝ հաղթահարելու ու դիմակայելու տարածաշրջանային տնտեսական խնդիրներին. «ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու: Եթե այլ բյուջե ներկայացվեր, ապա ՀՀԿ ճնշող մեծամասնությունը քննադատաբար կմոտենար դրան, քանի որ սա իրոք այն է, ինչ ունենք»: