A
A
Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը, Կորյուն Առաքելյանը՝ ՀՌԱՀ անդամներ
ԱԺ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՀՌԱՀ 3 անդամի՝ Արմեն Մկրտչյան, Հայկ Քոթանյան, Կորյուն Առաքելյան: Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ 131-ից պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը եւ ՀՌԱՀ անդամներն ընտրվել են ձայների մեծամասնությամբ: Արմեն Մկրտչյանի համար կողմ է եղել 78, դեմ՝ 12 պատգամավոր: Հայկ Քոթանյանին կողմ է եղել 82, դեմ՝ 8 պատգամավոր: 1 քվեաթերթիկ անվավեր է եղել: Կորյուն Առաքելյանի դեպքում 2 քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր, կողմ՝ 79, դեմ՝ 10: