A
A
Ինչպե՞ս կազդի նոր Սահմանադրությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա (տեսանյութ)
Հայաստանի ու Եվրամիության բարձր հարաբերություններ հաստատելու երկրորդ փորձը մեկնարկեց։ Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների սկիզբը։ Արդյո՞ք Հայաստանին չի սպառնում այն խոչընդոտը, որին նա հանդիպեց 2013-ին, ինչպե՞ս կազդի նոր Սահմանադրությունը ԵՄ-Հայաստան արդեն ձեռք բերված և բանակցվելիք դրույթների վրա, և ի վերջո ինչո՞վ կավարտվեն բանակցություններն այս անգամ: «Ա1+»-ը զրուցել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի հետ: