Բարեգործական համերգ՝ Նյու Յորքի հանրահայտ «Կարնեգի Հոլլ»-ում
Դեկտեմբերի 5-ին, Նյու Յորքի հանրահայտ «Կարնեգի Հոլլ»-ում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հովանավորն էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Այն ընգրկված էր նաև Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի շրջանակներում ։
Համերգին մասնակցեցին սփյուռքահայ երիտասարդ երաժիշտներ՝ ԱՄՆ ից, Հայաստանից, Կանադայից, Ավստրալիայից , Չինաստանից և այլ երկրներից ։ Այսպիսի բարեգործական համերգներ մենք կազմակերպում ենք հաճախակի, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսանելու, կրթաթոշակային ֆոնդը բարելավելու համար։ Այսօրվա համերգի մասնակիցները հանդիպել են մեկ շաբաթ առաջ և ահա դու տեսաք, թե ինչպիսի հաջողություն ունեցան երիտասարդ երաժիշտները, ասաց Հայկական Բարեգործական Ընդահանուր Միության կատարողական արվեստի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը ։
Համերգի ծրագրում ընգրկված էին՝ Կոմիտասի, Շոստակովիչի, Ռախմանինովի, Հենդելի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագոծություններ։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին երիտասարդ երաժիշտ կատարողներ՝ Արփինե Ազարյանի (ջութակ), Սոնա Բարսեղյանի(դաշնամուր), Վասկո Դուկովսկու(կլարնետ), Լուքե Ռատցլիֆֆեի-Խաչատուրյանի (դաշնամուր), Արթուր Մուրադյանի (ջութակ), Թալին Նալբանդյանի (վոկալ), Էմմի Չուբջիանի(թավջութակ). ասմունքող՝ Թամարա Սևունցի ելույթները։
«Շատ հինալի միջոցառում է ։ Իսկապես գնահատելի է այս նախաձեռնությունը, որը կազմակերպում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություը ։ Միանշանակ կարող եմ ասել, որ այսօրվա համերգի մասնակիցները տաղանդավոր երիտասարդներ են, որոնց կատարողական արվեստը բարձր գնահատանքի է արժանի ։ Ես շատ գոհ եմ, որ այսպիսի ձեռնարկներ հաճախակի տեղի ունենան»,- ասաց ամերիկահայ անվանի դաշնակահար՝ Շահան Արծրունին։
Համերգն անցավ մեծ հաջողությամբ և ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ