Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9/05 տեղամասում «Այո»-ն հաղթում է մոտ 80 ձայնով

Քաղաքականություն
Hanraqve-1

Այս պահին դեռ ընթանում է 9/05 տեղամասի քվեների հաշվարկը: «Ոչ»-ը «Այո»-ին պարտվում է մոտ 80 ձայնի տարբերությամբ՝ «Այո»՝ 340, «Ոչ»՝ 274:  Մեր տեսախցիկը սակայն արձանագրել է, թե ինչպես է անվավեր «Այո»-ն դրվում վավեր «Այո»-ների վրա: Հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահն ասում է, որ հավանաբար քվեարկողը ծերունի է, եւ սխալ է դրել «պտիչկան»: Այդպիսի 2 քվեաթերթիկ է դրվել «այո»-ների վրա, որից հետո, երբ ընտրական օրենսգրքում կարդացին, որ դա անվավեր քվեաթերթիկ է, հաջորդ այդպիսի քվեաթերթիկները համարում էին անվավեր: Սակայն նախկին այդպիսի քվեաթերթիկները մնացին «իրենց» տեղում: