Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե մի բան դուրդ չի գալիս, գնա արձանագրի. քարտուղարը՝ ՀԱԿ վստահված անձին

Քաղաքականություն
marinka

71 դպրոցում տեղակայված 10/18 ընտրատեղամասում միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ վստահված անձի՝ Արտակ Պողոսյանի ու հանձնաժողովի քարտուղարի միջեւ։ Հանձնաժողովի քարտուղարը փորձում էր արձանագրությունների թղթում մատիտով գրել, ինչին խոչընդոտեց Արտակ Պողոսյանը՝ասելով, որ գրիչով պետք է գրել։ Հանձնաժողովի նախագահը փորձեց վստահված անձին հանգստացնել՝ ասելով. «Մեծ մարդ է, ոչինչ հոգնած է, մի ներվայնացրու»։ Հանձնաժողովի քարտուղարն ասաց. «Ես ինչ կուզեմ կանեմ։ Դո՞ւ պիտի թելադրես, թե ինչ պիտի անեմ։ Եթե չի կարելի՝ ես կանեմ, դու հետո կարձանագրես, կարող ա՞ մինչև 3-ը պիտի նստեմ։ Ես մատիտով կանեմ, որ սխալ չլինի։ Մի խոսա իմ հետ, եթե մի բան դուրդ չի գալիս, գնա արձանագրի։ Վստահված անձ ես՝ գնա վեր ընկի ընդեղ»։ Իսկ թիվ 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում քննչական կոմիտեից ներկայացուցիչներ էին եկել՝ պարզելու, թե առավոտյան ինչպես է եղել, որ երեք անձանց փոխարեն արդեն իսկ ստորագրված է եղել, ու մարդիկ այլեւս հնարավորություն չունեին քվեարկելու։ Նշենք նաեւ, որ 10/18 ընտրատեղամասի մոտ շրջում էին մի քանի երիտասարդ տղաներ, որոնցից մեկը ներկայացավ որպես դպրոցի տնտեսվար, իսկ մյուսները չներկայացան։ 10/20-ում դեռեւս չի սկսվել հաշվարկը, եւ տեղեկություն դեռ չեն կարողանում տալ, թե քանիսն են մասնակցել քվեարկության, քանի արձանագրություն է կազմվել, խախտումների թիվը։ 20։30 կարողացան տրամադրել դեռեւս 19։20-ի տվյալներ, համաձայն որոնց՝ 1813-ից մասնակցել է 923 անձ։