Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին սպառնացել է դիտորդին՝ իրեն լուսանկարելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
elections13

Շենգավիթի 11/20 տեղամասի քվեատուփը ժամանակ առ ժամանակ վերահսկողությունից դուրս է: Ակտիվությունն առանձնապես մեծ չէ, 1970 ընտրողից ժամը 15-ի դրությամբ քվեարկել էր 560-ը: Հանձնաժողովականները դժգոհում են՝ տեսեք ինչ պայմաններում ենք աշխատում, սրանք ընկնելու են մեր գլխին: Սակայն տեղամասի պասիվության հետ սա կապ չունի: Կինը քվեարկելու ընթացքում հետաքրքրվում է՝ ո՞վ է հանձնաժողովի նախագահը: Հետո նախագահից հարցնում է՝ քվեարկել եմ, ինձ ի՞նչ է հասնում: Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահը ստիպված է ասել, որ տեղամասում ոչ ոք իրեն ոչինչ չի խոստացել: Այս տեղամասում դիտորդներ եւ վստահված անձինք չեն երեւում: Հավանաբար այդ պատճառով այստեղ դեռեւս ոչ մի խախտում չի գրանցվել: Իսկ սա 11/21 ընտրատեղամասն է: Այս տեղամասում քաղաքացիների շարժն ավելի ակտիվ է: Այստեղ աշխատում է Թրանսփերենսի Ինթերնեյշընըլի դիտորդը: Լուսանկարում է բոլոր ընտրողներին: Որպեսզի բացառի կրկնաքվեարկությունը: 500-ից ավելի մարդ էլ քվեարկել է այստեղ: Այս տեղամասում արդեն երկու ակնհայտ խախտում է գրանցվել՝ քաղաքացին հայտարարել է, որ իր տան վրա ուրիշ մարդ է գրանցված, ինչպես նաեւ քաղաքացին սպառնացել է դիտորդին իրեն լուսանկարելու համար: Դիտեք տեսանյութը