Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանությունն օգնում է ընտրախախտներին»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardine

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը Մեդիա կենտրոնի ուղիղ եթերում ներկայացրեց Լոռիի դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումները: «Մեր դիտորդները ուշադիր հետեւում էին ընտրողների տվյալներին, արտագրում էին իրենց մոտ անուն-ազգանունները, ինչը դուր չեկավ հատկապես թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի անդամներից մեկը այցելել է ընտրատեղամասեր, դիտորդներին սպառնացել, որ կձերբակալեն ապօրինի գործունեություն իրականացնելու համար: Սակայն դիտորդները լիարժեք իրավունք ունեն այդ տեղեկատվությունն իրենց մոտ արձանագրելու»: Վարդինե Գրիգորյանը նշեց, որ աննախադեպ են եղել լցոնումների ծավալները՝ հավելելով, որ ոստիկանությունը տեսնում է խախտումները, սակայն աչք է փակում. «Իհարկե, այսքան մեծ ծավալի խախտումների մեջ ոստիկանությունը որոշակի բաներ պիտի արձանագրի, բայց նա բավականին օգնում է ընտրախախտներին՝ իրենց խախտումները բարձրաձայնողներին լռեցնելու հարցում»: