Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչները վիճաբանել են ու հրավիրվել ոստիկանություն

Քաղաքականություն
arabkir-nkar

Արաբկիրի 4/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներ ՀՀԿ-ական Հովհաննես Սարուխանյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրվել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահը նրանց միջև վիճաբանության համար դիմել է Ոստիկանություն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։ Իսկ ո՞րն է եղել վիճաբանության պատճառը, կիրառվե՞լ է արդյոք ֆիզիկական բռնություն. հարցերին ի պատասխան հայտնեցին, որ կատարվում է քննություն։