Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեժիմն ամբողջ խելքը ներդրել է, որպեսզի չեզոքացնի քաղաքացիական վերահսկողությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
30ew9vmHSeY

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ բացի լրագրողներից, խնդիրների առջև են կանգնում նաև դիտորդները. «Շատ լուրջ դիմադրության են հանդիպում դիտորդներն ընտրատեղամասերում, երբ փորձում են ստուգել քվեաթերթիկ ստանալու գործընթացը։ Երևի ռեժիմը պլանավորել է մարդկանց քվեարկություն ոչ իրենց հասանելիք քվեաթերթիկներով»,-շեշտեց պարոն Բարսեղյանը։ Նա այս երկու դեպքերի առթիվ բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն որևէ դեպքում իրավիճակը չի շտկվել։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը ստեղծված իրավիճակին մի բացատրություն է տեսնում. «Ռեժիմը երևի այսպիսի դիմադրություն սպասում էր և իր ամբողջ խելքը ներդրել է, որպեսզի հնարավորինս չեզոքացնի քաղաքացիական վերահսկողությունը»։