Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ ցուցակով մարզիկներ են բերել քվեարկելու, իսկ լրագրողին հեռացրել են (տեսանյութ)

Քաղաքականություն
84aeb9408de656840d134bd854b93526

Քիչ առաջ 9/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը ոստիկանություն է կանչել եւ բղավելով պահանջել ընտրատեղամասից հեռացնել լրագրող Մկրտիչ Կարապետյանին, որն, ըստ նրա, անպարկեշտ վարք է ցուցաբերել իր նկատմամբ: Մինչդեռ լրագրողն ընդամենը լուսանկարել է ընտրողներին: Այս մասին հայտնում է մեր թղթակիցը 9/11 տեղամասից։ Ոստիկանները դուրս տարան լրագրողին: հանձնաժողովի նախագահը պարբերաբար գոռալով պահանջում էր, որ ոստիկանները տեղամասից հեռացնեն բոլոր լրագրողներին: Այս ընտրատեղամասում գերակշռում են լրացուցիչ ցուցակներով ընտրողները: Նրանց մի մասը մարզիկներ են, որոնք, իրենց խոսքերով, «մրցումների են, դրա համար իրենց ընտրատարածքում չեն քվեարկում»: Ընտրողներից մեկը Գորափ համայնքից էր, որը Երեւանին մոտ է: Հարցին, թե ինչու՞ է այս ընտրատեղամասում ընտրում, նա ասաց, որ «իրեն այսպես ավելի հարմար է»: Ապա ավելացրեց, որ գուցե այսօր կրկին գնա իր իսկական ընտրատեղամաս: Հարցին՝ ընտրելու՞, պատասխանեց՝ չգիտեմ, երեւի: