Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեի նախօրեն լարված է եղել «Նոր Հայաստան»-ի անդամների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
opera1

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեն լարված է եղել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների համար, ովքեր դեկտեմբերի 1-ից նստացույց են անում Ազատության հրապարակում. «Գյումրու Երկրապահ կամավորական ջոկատի ղեկավարն իր ընկերների հետ եկել էր այստեղ: Նրանցից մեկը տեսել է Յուրա Աթոյանին , ասել՝ էս էն թուրքը չէ՞ր, մյուսն էլ թքել է նրա վրա, հայհոյել, հարվածել: Յուրա Աթոյանին փորձել է պաշտպանել Արեգ Կյուրեղյանը, ով հարվածել է նրանցից մեկին»,-պատմում է «Նոր Հայաստան»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը բավականին ուշ է միջամտել: Այնուամենայնիվ, երեք անձ բերան է ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին. «Յուրա Աթոյանը սեփական նախաձեռնությամբ է գնացել բաժին, քանի որ նա էր տուժող կողմը: Երեք ժամվա ընթացքում Արեգ Կյուրեղյանից բացատրություն վերցնելուց հետո բաց են թողել նրան»,-նշեց Գագիկ Եղիազարյանը: Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա «Նոր Հայաստանի» անդամները հույս ունեն, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվի. «Ակնկալիքներ ունենք, որ ընտրական հանձնաժողովները եւ ակտիվ քաղաքացիները ամեն կերպ կկանխեն լցոնումները եւ կեղծիքները»,-ասաց «Նոր Հայաստան»-ի մեկ այլ անդամ Արամ Թարվերդյանը: «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները պատրաստվում են շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում նրանք հանրահավաք կանցկացնեն: