«Երբևիցե լսել եք, որ Սահմանադրությունը վտանգավոր դրույթներ է պարունակում իր մեջ» (տեսանյութ)
«Ով էր 1992 թվականին գլխավորւմ Արցախի ինքնաշտպանության խորհուրդը, երբ հայկական ուժերը հանձնեցին Շահումյանը և Մարտակերտը։ Սերժ Սարգսյանը։ Ով էր ՀՀ պաշտպանության նախարարը, երբ 93 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանակը հայտնվեց Վարդենիսից մի քանի կմ հեռու։ Երբ մեր զինվորները թողեցին Հորադիզ քաղաքը, ով էր այդ ժամանակ պաշտպանության նախարարը։ Սերժ Սարգսյանը»։ Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց բազմաթիվ դեպքեր, որոնք կապ ունեին Սերժ Սարգսյանի անվան հետ։ Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, ապա ըստ Ղուկասյանի Սերժ Սարգսյանի դիտողությունները փոքր ինչ ուշացել են։ «Եթե ասելիք ուներ և մտահոգ էր անվտանգության հարցերով, 2005 թվականին երբևիցե լսելեք, որ Սերժ Սարգսյանը արտահայտվեր և ասեր, որ գործող սահմանադրությունը, որը իդեպ ուժի մեջ է մտել իր պաշտոնավարման ժամանակ 2008 թվականից, երբևցե լսել եք, որ ասի, թե այս Սահմանադրությունը վտանգավոր դրույթներ է պարունակում իր մեջ, որոնք կարող են մեր երկրի անվտանգությունը խարխլել»։