Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով  

Հասարակություն
9d95c8c5-d915-4fb8-b650-aea52ece7d0a

Դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների տարեվերջյան ամփոփիչ ժողովը` գլխավորությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Բանակային կորպուսների հոգևոր պատասխանատուները հանդես եկան հաշվետու զեկույցներով` ներկայացնելով տարբեր զորամասերում ծառայող եկեղեցականների գործունեությունը: 2856c6b3-9c5c-4a16-82a1-69c59f6ed9af Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց զինվորների հետ տարվող հոգևոր-դաստիարակչական աշխատանքներին, քննարկվեցին նաև առաջիկա ծրագերին և ազգային-եկեղեցական տոներին առնչվող կազմակերպական հարցեր: Վերջում Վրթանես Սրբազանն իր օրհնությունը բերեց բանակի եկեղեցականներին` հորդորելով առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը: ՀՀ ԶՈՒ-ում այսօր հոգևոր սպասավորություն է իրականացնում 51 եկեղեցական: