Փրկության ճակատի անդամը պատասխանում է Հասմիկ Պողոսյանին (տեսանյութ)
Մշակույթի նախարարը «Ազատության» հրապարակի մասին ավելի լավ է մտածի այն ժամանակ, երբ այստեղ ատրակցիոններ են կառուցվում, ինչի համար տարբեր տեսակի գույք է դրվում, երբ այստեղ հեծանիվներ ու մեքենաներ են վարում: «Ա1+»-ի հետ զրույցում այսօր հայտարարեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարի այն հայտարարությանը, թե «Ազատության» հրապարակում վրանների տեղադրումը վնասում է այնտեղի հուշարձաններին. «Ակնհայտ է, որ այստեղ կա քաղաքական պատվեր՝ ամեն կերպ խոչընդոտել այս հավաքին: Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքապետարանը, ոստիկանությունը եւ հիմա նաեւ մշակույթի նախարարությունը անում դա: Ոստիկանությունը մեզ հանցագործ է դարձնում, մշակույթի նախարարը՝ վանդալ, պետական բոլոր մարմինները զբաղված են ընդդիմադիրների վարկաբեկումով»: Ակտիվիստը հիշեցնում է, որ «Ազատության» հրապարակի անվանումն իսկ արդեն հուշում է, որ այն երկրի ազատության ու անկախության սիմվոլն է: