Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հայաստանը Ռուսաստանին կարող է առաջարկել թարմ պտուղ-բանջարեղեն    (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-harutyunyan

Մեր փորձագետների կողմից դեռեւս վերլուծություններ են իրականացվում՝ հասկանալու համար,   թե ինչ  ազդեցություն է  ունենալու  թուրքական մի շարք ապրանքների ներկրման արգելքը Հայաստանի, Ռուսաստանի եւ  ԵՏՄ այլ  անդամ  պետությունների  շուկաների վրա: Այսօր հայտարարեց  Գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: « Ընդհանուր առմամբ Հայաստանը կարող է առաջարկել թարմ պտուղ-բանջարեղենի մատակարարում, վերամշակված ապրանքների մատակարարում, բայց որպեսզի կարողանանք այդ ամբողջ ցուցակը ամփոփել,  այժմ մեր մասնագետները աշխատում են այդ ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց նախարարի տեղակալը: Դեռ պարզ չէ, թե Հայաստանը քանի տոկոսով  է պատրաստվում ավելացնել գյուղմթերքի արտահանման ծավալները: «Գյուղատնտեսության նախարարության  քաղաքականությունը երբեւէ ուղղված չէ այլ պետությունների շրջանակներում կոնֆլիկտների առաջացման արդյունքում շուկայական հնարավորությունների օգտագործմանը:  Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ այն խոչընդոտները, որոնք հիմնականում վերացել են  ԵՏՄ անդամակցության շրջանակներում, մենք փորձենք այդ ուղղություններով աշխատել, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ  աշխարհաքաղաքական փոփոխությունները բերում են որոշակի ժամանակահատվածում արտոնությունների, որոնցից մենք կարող ենք օգտվել»,- նշեց Արմեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից մի շարք ապրանքների, մասնավորապես՝ միրգ-բանջարեղենի ներկրումը՝ վերջին շրջանում թուրքական օդուժի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: