Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս անգամ հեշտ չի լինի կեղծել ընտրությունները». Լևոն Բարսեղյան

Քաղաքականություն
12294618_724757197655827_8846018467192472173_n

Համաձայն օրենքի՝ ավագանու անդամներն իրավունք չունեն ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ լինել։ Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ, սակայն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզել է, որ օրենքի պահանջը խախտված է. «Տարբեր մարզերում 50-ը ՀՀԿ-ից, 22-ը՝ ՀՅԴ-ից, 10-ը՝ «Ժառանգություն»-ից հանձնաժողովներում են ընդգրկված, թեև հանդիսանում են ավագանու անդամ։ Երբ մենք այս մասին հայտարարեցինք, «Ժառանգություն»-ը նրանցից հինգին հանեց հանձնաժողովների կազմից»,-այսօր հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ սահմանադրության հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի ընթացքում չապահովվեց կարծիքների բազմազանություն։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հերթին վստահություն հայտնեց. «Այս անգամ հեշտ չի լինի կեղծել ընտրությունները։ Բոլոր ճկուն, հեզաճկուն համայնքների ղեկավարներին զգուշացնում ենք, որ որտեղ չունենք դիտորդ, կամավոր, դա չի նշանակում, որ կարողանալու են կեղծել»։ Նորվեգյան հելսինկյան կոմիտեի և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթելանդն էլ մտահոգություն հայտնեց ընտրությունների արդար անցկացման հարցով, քանի որ արդեն իսկ բախվել է ոչ ժողովրդավարական մոտեցման. «Դիմել էի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի որպես միջազգային դիտորդ ներգրավվեմ հանրաքվեի օրը, սակայն ինձ մերժեցին։ Եվ այս պայմաններում ստիպված եմ եղել որպես հանրային դիտորդ հանդես գալ»,-նշեց նա։