Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողն այսօր պետք է զորացրվեր. ընտանիքը վաղ առավոտից սպասում էր.news.am

Քաղաքականություն
8ac417e137f9b9e438d28262002b9231

Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, որի համագյուղացին է այս գիշեր զոհված զինծառայողը: «Այսօր պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, այն էլ առավոտյան իմացանք, որ զոհվել է... Սարսափելի բան է, ընտանիքում Էրիկի վերադարձին էին սպասում»,- ասաց գյուղապետը: Էրիկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 եղբայր եւ 1 քույր ուներ: Գրիգորյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:   Մանրամասնորը՝  NEWS.am