Ուրիխանյանի եւ Մարուքյանի նախագծերը հետաձգվեցին
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված 3 հարցերից երկուսի քննարկումը հետաձգվեց 1 տարով: Հետաձգված նախագծերից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանինն էր, որով նա առաջարկում էր ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի բացման եւ փակման ժամանակ հնչեցնել ՀՀ օրհներգը: Հետաձգված մյուս նախագիծը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանինն էր, որով նա առաջարկում էր համամասնական ցուցակներով կանանց պարտադիր ներկայացվածությունը ԱԺ-ում: Պատգամավորը իր խոսքում նշեց, որ հետեւելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խորհրդին, հետաձգում է, որպեսզի հետագայում Ընտրական օրենգրքի փոփոխությունների քննարկմանը հարցը ավելի լիարժեք եւ ամփոփ քննարկվի: Իսկ օրակարգում ներառված 3-րդ հարցը՝ քրեակատարողական հիմնարկներում զենք կրելու կարգի մասին նախագիծը, դրական եզրակացություն ստացավ: Ի դեպ, հանձնաժողովի նիստը տեւեց ընդամենը 20 րոպե: