A
A
ՀԱԿ-ի կազմակերպած երթն ավարտվեց (տեսանյութ)
ՀԱԿ-ի՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հաջորդած երթը տեղի ունեցավ։ «Միացում», «Պայքար, պայքար մինչև վերջ» և այլ վանկարկումներով երիտասարդ ակտիվիստներն անցան կենտրոնական փողոցներով։ Նրանց ուղեկցել են ոստիկանները։ Բարձրախոսով ակտիվիստներն անընդհատ նշում էին, որ սահմանադրությանն ասելու են Ո՛չ։ Չնայած եղանակային պայմաններին, նրանց շարքերն այդպես էլ չնոսրացան։