Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր եղանակը «այո»-ի կողմից է , բայց «ոչ»-ը մեր սրտերում է. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5

Մենք հաղթելու ենք, թեև այսօր եղանակը «այո»-ի կողմից է , բայց «ոչ»-ը մեր սրտերում է, իր ելույթը սկսեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Նա վստահեցրեց, որ իրենք իրագործել են այն նպատակը, որի համար սկսել են  այս գործընթացը. « Մեզ ասում էին ժողովուրդը չի ակտիվանա այս հարցում, բայց մենք կարողացանք այդ խնդիրը լուծել,  մարդիկ մերժում են սահմանադրական փոփոխությունները, քանի որ մերժում են հենց Սերժ Սարգսյանին»: Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ  քարոզարշավը «ՈՉ»-ի համար այնքան լավ է անցել, որ կարելի է ասել նրանք արդեն հաղթել են. «Մենք հաղթեցինք հանրահավաքներով,  մենք հաղթեցինք բոլոր բանավեճերում, մենք հաղթեցինք ժողովրդի հետ շփումներով, որովհետեւ մեզ հետ մարդիկ մտում են շփման մեջ, իսկ նրանց միայն հայհոյում են»: Նա կոչ արեց մարդկանց համախմբվել, դուրս գալ տներից. «Նա ով չի պայքարում, արդեն պարտվել է»: ՀԱԿ պատգամավորի ելույթի ժամանակ մարդիկ գոռում էին. «Սերժիկ, հեռացիր»: Լևոն Զուրաբյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները  դուրս եկան երթի: