Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Դեմիրճյան. «Մարտի 1 չի լինի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled41

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում Սերժ Սարգսյանի վարչախմբին մեղադրեց էժանագին դեմագոգիա իրականացնելու մեջ : «Վարչախումբը իր կատարած հանցագործությունները փորձում է բարդել Սահմանադրության վրա: Ասում են նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անցնցում իշխանափոխության, որ մարտի 1-երը քիչ կլինեն, եթե ազատվենք այս Սահմանադրությունից: Ի՞նչ է սա, եթե ոչ էժանագին դեմագոգիա: Մեր երկրում որեւէ բան չի փոխվի, քանի դեռ ընտրությունները կեղծվում են: Մարտի 1 չի լինի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն»:,-ասում է Ստեփան Դեմիրճյանը հավաքվածներին կոչ անելով դեկտեմբերի 6-ին «վճռական ոչ» ասել վարչախմբին: