Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգրադում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական խորհուրդը. ուղիղ

Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ նախարարների 22-րդ խորհուրդը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 3-ին և 4-ին Բելգրադում, Սերբիայում (Kombank Arena-ում), որին կմասնակցեն շուրջ 40 արտգործնախարար և մի շարք բարձրաստիճան դիվանագետներ՝ 2015թ. ԵԱՀԿ-ն նախագահող Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով: Նախարարների խորհուրդը ԵԱՀԿ որոշումների կայացման և կառավարման առանցքային մարմինն է: Հանդիպումն անցկացվում է ամեն տարի և արտգործնախարարներին, ԵԱՀԿ մասնակից պետությունների ու գործընկեր երկրների ավելի քան 70 պատվիրակություններին և մի շարք միջազգային կազմակերպություններին հնարավորություն է տալիս վերանայել և գնահատել կազմակերպության գործունեությունը նախորդ տարվա ընթացքում և ներկայացնել տեսակետներ անվտանգության հարցերի շուրջ: Նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, միգրացիայի, ահաբեկչության և այլ ընդհանուր մարտահրավերները ԵԱՀԿ տարածաշրջանում և դրանից դուրս, նաև կքննարկեն ուղիներ՝ վերականգնելու եվրոպական անվտանգության վերաբերյալ կոնսենսուսը՝ որպես միասնական ծրագիր: Խորհուրդը ձեռնամուխ կլինի կազմակերպության ապագա աշխատանքի ընթացքի նախանշմանը՝ 2016թ. հունվարի 1-ից Գերմանիան ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը: 2015թ. դեկտեմբերի 2-ին կավարտվի ԵԱՀԿ «Զուգահեռ քաղաքացիական հասարակության համաժողովը»՝ անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում տարբեր ասպեկտների զարգացումներն:  Համաժողովի արդյունքները կներկայացվեն ինչպես ներկայիս այնպես էլ  հաջորդող նախագահության  ներկայացուցիչներին: Դեկտեմբերի 2-ին  ժամը 17:15 –ին «Արենա Մեդիա» կնետրոնում տեղի կունենա մամլո ասուլիս՝ ԵԱՀԿ Սերբիայի գործող նախագահի  հանձնախմբի ղեկավար Սահովիչի, Գերմանիայի ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչ դեսպան Պոլի, «Քաղաքացիական համերաշխության հարթակ» կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Շուրջ 500 լրատվամիջոցների ներկայացուցիչներ հավատարմագրվել են, որպեսզի լուսաբանեն խորհուրդը: Լիագումար նիստերին կարելի է հետևել հետևյալ հղումով՝  www.osce.org/live. Նախարարական խորհրդի  օրակարգի՝ ուղերձների, ելույթների, պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունների, որոշումների, և այլ լուսաբանման հնարավորությունների հետ կապված մանրամասները և կոնտակտային տվյալները՝ ստորև:  Նախարարական խորհրդի ծրագիր՝ ներառյալ ասուլիսներ 3 դեկտեմբերի, հինգշաբթի          07:00   Պատվիրակությունների ժամանում 07:45   Գործող նախարարի ողջույնի ծիսակատարություն 09:15   Խմբային լուսանկար (cameras only) 09:30   Բացման արարողություն (cameras only) -          Օրակարգի ընդունում -          Ընդունող պետության ղեկավարի ողջույնը (Prime Minister Aleksandar Vučić) -          Գործող նախագահի ուղերձը -          ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ուղերձը -          ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զեկույցը 12.00    Հատուկ ներկայացուցիչ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի մամլո ասուլիս (Press conference by Ambassador Wolfgang Ischinger on the final report by the Panel of Eminent Persons on European Security as a Common Project.) 17.30   Գործող նախագահ Դաչիչի, Ուկրաինայում հատուկ ներկայացուցչի և դիտորդական առաքելության ղեկավարի մամլո ասուլիս  (Chairperson-in-Office Ivica Dačić, his Special Representative in Ukraine and the Trilateral Contact Group Ambassador Martin Sajdik and Chief Monitor of the Special Monitoring Mission in Ukraine Ambassador Ertuğrul Apakan) 4 դեկտեմբերի, ուրբաթ 09:00   Լիագումար նիստ -          Պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններ -          Նախարարական խորհրդի որոշումների և փաստաթղթերի ընդունում (փակ) 14:00   Փակման արարողություն (cameras only) -          Պաշտոնական փակում (statements by the current and incoming Chairperson-in-Office) 16:30   Ամփոփիչ ասուլիս գործող և հաջորդող նախագահներ և գլխավոր քարտուղար (current and incoming Chairperson-in-Office, Ministers Ivica Dačić and Frank Walter Steinmeier, respectively, and OSCE Secretary General Lamberto Zannier)