A
A
Ստ. Սաֆարյանից մինչեւ Պ. Հայրիկյան. հյուսիսային թևն ամփոփեց քարոզարշավը (տեսանյութ)
«Այո և Ոչ» ռեալիթի շոուն ավարտվեց. Հյուսիսային թևը Մարտունիում ամփոփում է 100 ժամանոց զրույցը. հենց այսքան ժամ նրանք խոսել են 20 օրերի ընթացքում։ Այո-ական Մարգարիտ Եսայանը Լոռու մարզի Թեղուտ համայնքի պարային խմբին խոստացել է հագուստի հարցում օգնել։ Սամվել Ֆարմանյանը հիշում է քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի հորեղբոր որդուն, որն, ի տարբերություն առաջինի՝ քչախոս էր. նա եղբորն ասել է. «Ընդդիմությունը բրախի, գնա մի գործ գտի, աշխատի։ Էդքան խոսում ես, մի բանի չես հասել»։ Հյուսիսային թեւի ներկայացուցիչները նաև երգեցին Պարույր Հայրիկյանի գլուխգործոց- երգերից մեկը։ Ամբողջությամբ՝ տեսանյութով