A
A
«Ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս». քաղաքացի Ժորան հիասթափված է (տեսանյութ)
Աշխարհի դեռ ոչ մի երկրում բարեփոխումների հանրաքվե չի եղել. ծերունու այս դիտողությունը մնաց անարձագանք եւ «այո»-ականների եւ «ոչ»-ականների կողմից: «Գնում եք իրար հետ խաշ ուտելու, Հայաստանից նորից եմ ասում, էս 20-25 տարվա ընթացքում 1,5 միլիոն մարդ ա արտաքսվել Հայաստանից: Հիմա գալիս եք խորհրդարանական ձեւի՞ն եք անցնում»,-այս մարդը Ժորան է: Նա հիասթափված է՝ ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս։ «Չէ, կարանք իրար տանք սպանենք էլ Ժորա, պրոբլեմ չկա, լավ ա»,- պատասխանում են քարոզիչները: Պրոբլեմ կար, քաղաքացիները դեռ ամեն ինչ չէին ասել: Ժաննա Ավետիսյանն, օրինակ, տեղը չի գտնում, Կարինե Աճեմյանի այն մտքից, որ Աբովյան քաղաքը փոսի մեջ չէ։ «Այո և Ոչ»-ի քարոզչության վերջին օրվա ամփոփումը՝ տեսանյութով