A
A
Դեկտեմբերի 6-ին լրագրողների համար թեժ գիծ կգործի
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծը» կաշխատի հատուկ ռեժիմով։ Եթե հանրաքվեի լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» հետևյալ հեռախոսահամարներով. 010533895, 093107085 կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: ԽԱՊԿ-ը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե