A
A
«Ժողովրդին չներկայացնող ուժերը պատերազմ են հայտարարել սեփական երկրին» (տեսանյութ)
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը; «Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը։ Այն ջղաձգումները, որ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ, այս կամ այն պաշտոնյան. այն ոստիկանները, այն գյուղապետերը, ժողովրդին չներկայացնողները պատերազմ են հայտարարել սեփական երկրին»։