Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն որոշում ընդունեց՝ Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսեւորել

Քաղաքականություն
araqel

ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր միաձայն քվեարկությամբ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքը որակեցին որպես  պատգամավորին ոչ վայել պահվածք, որ այդպիսով խախտել է ԱԺ Կանոնակարգ օրենքը: Այս մասին քսան րոպե տեւած նիստից հետո հայտնեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը՝ տեղեկացնելով նաեւ, որ որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում: Պարոն Բաբայանն ավելին չասաց՝  նշելով, որ դա իրենց լիազորությունների սահմաններում չէ: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը սպառնացել էր  բռնաբարել, բռնություն կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կվիրավորեն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին: ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողով էր դիմել Առաքել Մովսիսյանի վարքը քննելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը զուգահեռ հայց էր ներկայացրել նաեւ դատական ատյաններ: