Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանաձորի քաղաքապետը չարաշահել է իր դիրքը». գործարար (տեսանյութ)

Տնտեսություն
Un45titffled

Վանաձորի թիվ 1 երթուղին սպասարկող «Դիկտրիս» ՍՊԸ տնօրեն  Վիկտոր Դարբինյանը տեսաձայնագրված  հայտարարություն է տարածել ։  Ըստ նրա՝  քաղաքապետն ու նրա մերձավորները ցանկանում են իր ձեռքից «խլել» երթուղին  եւ ինքը ունի ձայնագրություն։ Թիվ 1  երթուղու համար նախատեսված մրցույթը կկայանա    վաղը՝  նոյեմբերի 26-ին՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց 1 հասցեում՝ ժամը 10:00-ին: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել «Դիկտիս» և «Ռ և Հ Տրանս» ՍՊ ըկերությունները:  Ի դեպ,  գործարարի նախորդ շաբաթվա հայտարարություններին ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մամուլով   արդեն հերքում էր տարածել։