A
A
Ընդհարում՝ ոստիկանների և «Կարմիր քարտ»-ի անդամների միջև (տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկբնամասում միջադեպ տեղի ունեցավ «Կարմիր քարտ» քաղաքացիական շարժման և ոստիկանների միջև։ Շարժման անդամները ցանկանում էին փողոցը հատել ոչ սահմանված մասից, ոստիկանները դա թույլ չտվեցին։
«Ոստիկաններ, դուք խախտում եք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքը և խոչընդոտում եք մեր ազատ տեղաշարժը»,- հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը։
Շարժման անդամները փորձեցին փողոցը հատել դիմացի մայթով, սակայն այստեղ էլ դիմադրության հանդիպեցին։ Ի վերջո նրանց հաջողվեց Սարյան-Բաղրամյան խաչմերուկով հատել փողոցը և այժմ նրանք շարժվում են դեպի Ազգային ժողով՝ «Միացեք», «Վերջ թալանին» վանկարակումներով։