Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, որ ես չեմ կարողանում վարկս փակել» (տեսանյութ)

Քաղաքականություն
vedi

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները Վեդիում են: Քարոզարշավի մասնակիցները հանդիպեցին տեղի բնակիչների հետ: Ուշագրավ է, որ մի կին դեմ էր «ոչ»-ին, բայց «այո» էր ասում նրան, որ Սահմանադրությունը մնա անփոփոխ: «Ես «ոչ» չեմ ասում, իմը «այո»-ն ա: Ես շատ անապահով եմ ապրում, բայց գիտեմ, որ ղեկավարությունը կա, իմ թիկունքին կանգնած են: Եթե ես ինչ-որ կարիք ունեմ, ավագանիին խնդրում եմ, ինքը ասում ա համայնքի ղեկավարին, եւ այդ հարցը լուծվում ա: Չկա բառը չկա, Ես «այո»-ի կողմնակից եմ: Եթե մնա հինը, շատ լավ կլինի, ես գոհ եմ: Ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, եթե ես նեղության մեջ եմ լինում, գնում եմ վարկ եմ մուծում, հետո չեմ կարողանում փակել»,- «ոչ»-ական Ազատ Արշակյանի հետ զրույցում ասաց կինը: Ընդհանրապես, Վեդիի բնակիչները բավականին ագրեսիվ էին տրամադրված «Ոչ»-ի ճակատի դեմ: Վաղինակ Շուշանյանի հետ զրույցում նրանք փորձում էին համոզել վերջինիս, որ պետք է «այո» ասել նոր Սահմանադրությանը: Բանը հասավ անգամ նույնասեռականների թեմային: Վեդիցիները չէին հատավում, որ նոր Սահմանադրությամբ նրանց ավելի շատ իրավունքներ են տրվում: Ամբողջությամբ՝ տեսանյութով