«Պետքա փոխվի սահմանադրությունը, արդեն մեռանք սրա տակ». արևաշողցի (տեսանյութ)
«Այո» եւ «Ոչ» ռեալիթի շոուի հյուսիսային թեւի հաջորդ կանգառը Լոռու մարզի Արեւաշող համայնք էր: Այստեղ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը հիմնավորելով իր «ոչ»-ի քարոզը՝ նշում է, որ նոր սահմանադրությունը չի երաշխավորում մարդկանց սոցիալական խնդիրների լուծում. «Ջրի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագինն այս օլիգարխիկ համակարգն է ծնել, բայց նրանք ոչ մի երաշխիք չեն տալիս, որ նոր սահմանադրությամբ ամեն ինչ կփոխվի, լավ կլինի, խնդրում եմ լավ կարդացեք, լավ ուսումնասիրեք այս փաստաթուղթը, նոր միայն քվեարկեք»: Արեւաշողցիներից ոմանք փորձում էին ընդդիմախոսներին համոզել, որ իրենք սխալ են մտածում, պետք է «Այո» ասել. «Պետքա փոխվի սահմանադրությունը, արդեն մեռանք սրա տակ, էս հնով իշխանությունը բան չի կարում անի»,- ասում էր մի տարեց բնակիչ: Ոչ-ական Վարդան Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում Սահմանադրության այն կետին, որտեղ կարգավորվում են հայրերի և որդիների հարաբերությունները։ Դիտեք տեսանյութով