Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ունենք երկու թշնամի՝ Սերժն ա եւ մեր անտարբերությունը. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-251

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում Արամ Մանուկյանը բառեր չէր խնայում Սերժ Սարգսյանի իշխանությունը բնորոշելու համար. <Կամ մենք թույլ ենք տալու այս ոհմակին, այս որկրամոլներին,այս չկշտացողներին այս երկիրը սպառողներին շարունակել...>։ Բնականաբար, Արամ Մանուկյանը հույս ունի, որ ժողովուրդը թույլ չի տա, կարեւորը, որ մարդիկ իրենց ակտիվությամբ վախեցնեն այս իշխանություններին. <Մենք ունենք երկու թշնամի՝ Սերժն ա եւ մեր անտարբերությունը, ես չգիտեմ որն ա ուժեղ սրանցից։ Բայց էս երկուսը գումարած իրար, մեզ կարող են հաղթել>։ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ Ոչ-ն այսօր արդեն հաղթանակած է՝ պետական մարմիններն էլ են հասկացել, որ ամեն ինչ արվում է միայն մեկ մարդու իշխանության պահելու համար. <Ւշխանության մեջ շատերը ցուցադրաբար օգնում են Սերժ Սարգսյանի վերարտադրության այս ջանքերին, բայց տակից գործում են լրիվ հակառակ ուղղությամբ>։ Իշխանությունն, ըստ Լեւոն Զուրաբյանի օրերս սոցիոլոգիական հարցում է պատվիրել «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների թիվը հասկանալու համար՝ արդյունքը խայտառակ է. <Ոչ-երի քանակը իրենց պատվիրած սոցիոլոգիական հարցումներով երեք անգամ ավելի է քան այո-ի քանակը>։ Հանրահավաքի եկած քաղաքացիները վաղուց կողմնորոշվածներ են՝ նրանք մինչեւ կոկորդը կուշտ են Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնությունից:   Հանրահավաքն ավարտվեց երթով։ Հաջորդ հանրահավաքը կլինի դեկտեմբերի 3-ին։