A
A
«Որ քեզ ասեն՝ ո՞ր մի մաշինեն ես ուզում, կասես՝ Մերսեդեսը» (տեսանյութ)
«Այո-ոչ» ռեալիթի շոուի մասնակիցները դեռևս Արենի գյուղում են։ Բնակիչների հետ անմիջական զրույցի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց. «Մարդիկ ասում են՝ կարելի՞ է արդյոք այս սահմանադրությունը բարեփոխել։ Իհարկե, կարելի է։ Ո՞վ է ասում՝ չի կարելի։ Գիտեք ինչ, սա էլ է մաշինա, Մերսեդեսն էլ է մաշինա։ Որ քեզ ասեն՝ ո՞ր մի մաշինան ես ուզում, որ նվեր տան, դու կասես՝ էս ինձ պետք չի, ինձ Մերսեդեսն է պետք։ Այսինքն, հնարավորությունը շատ է նրա մեջ», նոր սահմանադրության մասին պատկերավոր լեզվով խոսում էր պատգամավորը։ Ըստ նրա՝ պետությունը դե ֆակտո կանգնած է այս խնդիրը որոշելու հարցի առջև։ «Մենք հիմա այս նոր սահմանադրությունն են՞ք ընտրում, թե՞ թողնում ենք հին տարբերակը։ Դուք որոշեք»,-եզրափակեց իր խոսքը պարոն Այվազյանը։