Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրախուսել են բարձր արդյունք ցուցաբերած մի խումբ զինծառայողների

Պաշտոնական
unnamed-65

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 20-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան շրջանում տեղակայված` Պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ: Նախագահները դիտել են զորավարժությունները, ծանոթացել զինվորների ծառայությանը, մասնակցել մի շարք օբյեկտների բացման արարողություններին: Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը խրախուսել են զորավարժություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողների: Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ