A
A
Շփման գծում այս գիշեր հակառակորդի ակտիվությունը ճնշվել է
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն