Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ին սպասարկող ավտոմեքենաները կավելանան 20-ով

Տնտեսություն
0fdca47d30fa85a7810990f6ad6da660

Կառավարության այսօրվա որոշմամբ ՝ արդարադատության նախարարության ԴԱՀԿ-ին սպասարկող  ավտոմեքենաների թիվը 34-ից կդառնա 54: Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը հայտարարեց, որ ավտոմեքենաների թիվն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այդ կառույցի աշխատանքի ծավալների մեծացման հետ. «Տարաբնույթ մեկնաբանությունները կանխելու համար ուզում եմ նշել, որ ավտոմեքենաները հատկացվում են ոչ թե կոնկրետ անձին, այլ՝ ծառայությանը, կոնկրետ գործողությունների համար: Ի դեպ, ավտոմեքենաները ձեռք են բերվելու ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ՝ արտաբյուջետային միջոցներով»: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է, որ ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը կհասնի առնվազն մեկ ավտոմեքենա, ինչի արդյունքում զգալիորեն կկրճատվի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակը: