A
A
40 հազարանոց օճառամանը մեկ օճառի անհատական օգտագործման համար չէ. փոխնախարար
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության այսօրվա նիստին հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար անիրատեսական գնումներ են կատարվել: Նա հորդորեց մամուլին ապրանքները ճիշտ ներկայացնել. «Օճառամանը, որի մասին գրվել էր մամուլում, նախատեսված է ոչ թե մեկ օճառի անհատական օգտագործման համար, այլ՝ օճառների բազմակի անգամ տեղադրման համար: Այդ ապրանքի անվանումն այդպիսին է, եւ այդ ապրանքի գինը դիցուկ ասենք 40 հազար է, դա մեկ օճառաման չէ: Բացի դրանից, ապրանքները ձեռք են բերվել հայաստանյան մեկ խոշոր խանութից՝ «Իդեալ» համակարգից եւ իրենց որակով ու գնով համապատասխանում են պահանջներին»,- պարզաբանեց փոխնախարարը ու հավելեց, որ գնումները կատարվել են օրենսդրությանը համապատասխան: