Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահամերգային համալիրը դեռեւս չի հայտնվել մասնավորի ձեռքերում (տեսանյութ)

Քաղաքականություն
go

ԱԺ հերթական նիստում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց Կառավարությանը՝ կապված Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ: Զուրաբյանը մասնավորապես նշեց, թե համալիրը գնող սեփականատերը սկզբում մեկ մարդ է եղել, հետո՝ այլ, եւ որ վերջինիս անունը մամուլում շրջանառվել է կոռուպցիոն սկանդալների շրջանակներում։ Հարցին ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր կքնում է ոչ թե սեփականատերերի, այլ իրավանաբական անձի հետ, եւ թե ինչպես են փոխվում սեփականատերերը, կարեւոր չէ: Եթե այստեղ ցանկություն լիներ խայտառակ գործարք կնքելու, ապա նման կոշտ պայմաններ չէին լինի պայմանագրում: Ոչինչ դեռեւս չի հայտնվել մասնավոր ձեռքերում, որովհետեւ պայմանագիրը կնքված չէ»: