A
A
Air France-ի երկու ինքնաթիռ ուղղորդվել է հարկադիր վայրէջքի
Air France-ի երկու ինքնաթիռ, որ ուղևորվում էր ԱՄՆ-ից Ֆրանսիա, ուղղորդվել է դեպի այլ օդանավակայան. պատճառը եղել է անանուն զանգը, թե ինքնաթիռում ռումբ կա։
Վաշինգտոնից Փարիզ թռչող օդանավը վայրէջք է կատարել Կանադայի Հալիֆաքս քաղաք, իսկ Լոս Անջելեսից Փարիզ թռչողը՝ Սոլթ- Լեյք Սիթի։
Երկու դեպքում էլ վայրէջքն իրականացվել է առանց խնդիրների, ուղևորները լքել են օդանավը։ Ստուգումների արդյունքը դեռ հայտնի չէ։