Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ի կողմնակիցը դժգոհ է տրամադրվող ժամանակի սահմանափակումից

Քաղաքականություն
armen-mkrtchyan

«Այո եւ ոչ» հեռուստանախագծի ՀՀԿ-ական պատգամավոր -մասնակիցները հանդիպումների ընթացքում խոսում են տրված եթերաժամանակից շատ, ինչը նպատակ ունի սահմանափակել Ոչ-ի ճամբարը ներկայացնող ուժերին տրված խոսելաժամանակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում դժգոհություն է արտահայտում Ոչ-ի ճակատի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։ Ըստ նրա՝ դա Այո քարոզողներն անում են միտումնավոր, ինչը հեռուստանախագծի կանոնների խախտում է։ «Մեզ համար անընդունելի է նաեւ անձնական վիրավորանքների անցնելը»,- ասում է Ոչ-ի ներկայացուցիչը։ Որպես օրինակ՝ Մկրտչյանը նշում է Գյումրու Դրամատիկական թատրոնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից ուղիղ եթերում Ոչ-ի ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի հասցեին ուղղված արտահայտությունները։ «Եթե անցնելու լինենք վիրավորանքների դաշտ, ապա ՀՀԿ-ականներին ավելի տեղին կլինի վիրավորել, բայց այստեղ գալ-հասնելու մեր նպատակը դա չէ, այլ մարդկանց առաջ գաղափարական պայքար ծավալելն ու մեր տեսակետները նրանց հասցնելը»,- հավելում է Արմեն Մկրտչյանը։