A
A
Անդրեա Պիրլոն 2 մլն եվրո կստանա 8 խաղի համար
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն առաջիկա ամիսներին հանդես կգա «Անթալյասպորում»: Այդ մասին հայտնել է թուրքական ակումբի նախագահ Գյուլթեկիր Գենջերը: Ըստ պայմանավորվածության, Անդրեա Պիրլոն, որը ներկայումս ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» ֆուտբոլիստն է, «Անթալյասպորում» կանցկացնի ընդամենը 8 հանդիպում, որի համար կստանա 2 մլն եվրո գումար: Հարկ է նշել, որ թուրքական ակումբի սեփականատերն անցած ամռանը ձեռք է բերել կամերունցի հայտնի հարձակվող Սամուել Էտո’Օ-ին: Նա առաջարկով դիմել է նաեւ իտալացի Ֆրանչեսկո Տոտիին եւ բրազիլացի Ռոնալդինյոյին, սակայն նրանք չեն ցանկացել մեկնել Թուրքիա: