Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայում 2200 պայմանավորված խաղ են հայտնաբերել

Սպորտ
sport-toto-italia

Sportradar ընկերությունը Իտալիայում վերջին վեց տարիներին հայտնաբերել է 2200 կասկածելի հանդիպումներ տարբեր մարզաձեւերում: Խաղադրույքների իտալական շուկան խոշորագույններից մեկն է աշխարհում: Միայն Ա սերիայի խաղերի վրա տարեկան կատարում են մոտ 20 մլրդ եվրոյի խաղադրույքներ: Մեկ շաբաթ առաջ ֆուտբոլի լիգայի ղեկավարները պայմանագիր են կնքել Sportradar ընկերության հետ, որը հենց պայքարում է պայմանավորված խաղերի դեմ: Առաջին ուսումնասիրությունները պարզապես սկանդալ է առաջացրել Իտալիայում, քանի որ ըստ դրա ամեն տարի այդ երկրում մոտ 366 պայմանավորված խաղ է անցկացվում: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է հատուկ հանձնախումբ, որը ուսումնասիրելու է մեր բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների բոլոր հանդիպումները եւ տալու է մասնագիտական եզրակացություններ: