Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ախուրյանի գյուղապետի արջի ծառայությունը «Այո» -ին (տեսանյութ)

Քաղաքականություն
axuryan1

«Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուի անդամները Շիրակի մարզի Ախուրյան գյուղում հանդիպում ունեցան տեղացիների հետ, որն այդքան էլ հարթ չանցավ: Բանն այն է, որ Ախուրյանի գյուղապետը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավորները գալիս են իրենց գյուղ՝ «Այո»-ի քարոզն անելու եւ հորդորել նրանց կողմնակիցներին ներկա լինել հանդիպմանը: Այս մասին իմացել էր «Ոչ»-ի ճակատից Արմեն Մկրտչյանը, ով նշեց, թե գյուղապետին թվում է՝ ինքը լավ բան է անում, բայց իրականում նրա արածը արջի ծառայություն է: «Միակողմանի զանգված է հավաքվում: Գյուղապետերը որեւէ կերպ ուղղորդելու ֆունկցիա չպիտի վերցնեն իրենց վրա»,-ասաց նա: «Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուի անդամները որոշեցին կապ հաստատել նախագծի հեղինակ Կարեն Քոչարյանի հետ եւ առաջարկել, որպեսզի օրվա ընթացքում հեռուստատեսությամբ նախապես անոնս տրվի, թե քարոզարշավի ներկայացուցիչների հանդիպումները որտեղ են լինելու եւ երբ: «Որպեսզի ոչ թե գյուղապետերը կազմակերպեն, իրենց մարդկանց բերեն հանդիպման, այլ քաղաքացիներն իրենք որոշեն ուր գնալ եւ երբ»,-նշեցին նրանք, ինչին ի պատասխան, Քոչարյանն ասաց, որ կշտկի հարցը: