Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք լուրջ խնդիր ունենք` մարդկանց ենք կորցնում. Էդմոն Մարուքյան

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆեյսբուքում. Մարդկանց սոցիալական բունտը Հայաստանում մի ձևով է արտահայտվում` արտագաղթով։ Երբ մարդիկ պնդում են, թե Հայաստանում չկա կամ չի կարող լինել սոցիալական բունտ, դա անհիմն փաստարկ է։ Բունտ լինում է, ուղղակի Հայաստանում բունտը ոչ թե` ինչ-որ ցույցերի, մեծ գործադուլների է վերածվում, այլ մարդիկ արտագաղթում են, որն ամենավատ, ծայրահեղ վատ բան է։ Ավելի լավ է` ցույցեր անեին, բայց մնային երկրում։ Մենք լուրջ խնդիր ունենք` մարդկանց ենք կորցնում, որն ամենալուրջ խնդիրն է։