Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոհան Կրուիֆը նեղացել է «Այաքսի» ղեկավարներից

Սպորտ
sport-kruif

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրուիֆը հրաժարվել է «Այաքս» ակումբի խորհրդատուի պաշտոնից: Ինչպես հայտարարել է այդ թիմի նախկին հարձակվողը, հրաժարականը կապված չէ իր ծանր հիվանդության հետ (այս տարվա հոկտեմբերին 68-ամյա ֆուտբոլիստի մոտ քաղցկեղ են հայտնաբերել թոքերում): «Հեռանում եմ: Արդեն մի քանի տարի է աշխատում եմ օգնել ակումբին, սակայն ղեկավարներից ոչ մեկը հաշվի չի առնում իմ խորհուրդները: Այնպիսի զգացում ունեմ, որ նրանք մտածված են դա անում» - հոլանդական «Դե Տելեգրաֆ» թերթի իր սյունակում գրել է Յոհան Կրուիֆը: Հարկ է նշել, որ հոլանդացի ֆուտբոլիստը մեծ հեղինակություն ու ազդեցություն ուներ «Այաքսում» եւ տարիներ շարունակ տարբեր պաշտոններ էր զբաղեցրել ակումբում: Ի դեպ, վերջերս հրաժարական էր տվել նաեւ «Այաքսի» ֆուտբոլի դպրոցի տնօրեն, Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիմ Յոնկը, որը խնդիրներ էր ունեցել ակումբի ղեկավարության հետ կապված մանկա-պատանեկան թիմերի մարզումային ծրագրերի հետ: