Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդները մեկնեցին ԱՄՆ

Սպորտ
sport-shtanga

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մեկնել են Հյուսթոն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ծանրամարտի մեր թիմերն ավարտել են Կազանում նախատեսված ուսումնամարզական հավաքը եւ արդեն ուղեւորվել են ԱՄՆ, որտեղ նոյեմբերի 20-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարում մեր հանրապետությունը կներկայացնեն 5 հոգի՝ Աննա Գովելյանը (53 կգ քաշային կարգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):